Ամեն պահի պատրաստ…
Մայոր Խաչատրյանի հետ ուղևորվում ենք դիրքեր: Իհարկե, առաջին անգամ չէի լինում մարտական հենակետում, դիրքեր կան, որտեղ տղաներից շատերն ինձ ծանոթ են: Եվ ամեն անգամ դիրք գնալիս նույն զգացումն եմ ապրում. հիանում եմ մեր տղաների բարձր ոգով, անձնազոհությամբ, նրանց նվիրվածությամբ իրենց ընտանիքներին ու հայրենիքին: Միևնույն ժամանակ, ցավ եմ ապրում, որ նրանք ստիպված են զրկանքներ կրել, վտանգել սեփական կյանքը՝ մեր վայ-հարևանների ագրեսիվ, հայատյաց քաղաքականության պատճառով: Նույնն էր նաև այս անգամ: Հատկապես, երբ նայում եմ նրանց ու հասկանում, որ ընտրելով հայրենիքի պաշտպանի դժվարին ուղին, կանգնել են կյանքի ու մահվան սահմանին, հասկանում եմ, որ նրանցից յուրաքանչյուրի' հերթապահությունից ողջ և առողջ վերադառնալու հավանականությունը հիսուն-հիսուն հարաբերակցությամբ է, նույնիսկ ավելի քիչ' ի վնաս իրենց: Զինծառայությունից հեռու քչերն են պատկերացնում այդ իրավիճակը: Նաև քչերը գիտեն, որ այստեղ վախ ասվածը գրեթե գոյություն չունի. վախեցողն այստեղ անելիք չունի, երբ մի քանի հարյուր, նույնիսկ մի քանի տասնյակ մետրի վրա նենգ թշնամին է:Հավատացած եղեք, նման տղաների կողքին կանգնելիս յուրաքանչյուր կարգին մարդ նույն պահին կհամակվի հայրենասիրական ոգով, կդառնա նույնքան անվախ և անզիջում հակառակորդի հանդեպ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարը' ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Հայ Զոնվորի Ֆեյսբուքյն գրառումը: