Ապրիլյանի ադրբեջանցի ռազմական հանցագործը՝ «լրտեսների գործով» տուժող (լուսանկար)
2017թ. Ադրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման:
Այս մասին գրում է Razm.info-ն:
Որոշ ժամանակ անց սկսվեց հակառակ գործընթաց. մահապատժի ենթարկվածներից ոմանք արդարացվեցին, իսկ կտտանքներով ուղեկցված սպանությունները կատարած զինվորականների դեմ սկսվեց դատական գործընթաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման:
Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ էր հրապարակել դատական այդ գործից, որին կցել էր նաև դատական գործի դրվագներից մեկի լուսանկար։
ռազմական հանցագործ Էլնուր Ֆերզալիևի անունը Թարթառի ռազմական դատարանի փաստաթղթում՝ որպես տուժող
ռազմական հանցագործ Էլնուր Ֆերզալիևի անունը Թարթառի ռազմական դատարանի փաստաթղթում՝ որպես տուժող
Հատկանշական է, որ կցված փաստաթղթերից մեկում երևում է խոշտանգումների գործով տուժող անձանց անվանացանկ, որտեղ ի թիվս այլ անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ ևս զինվորականներ են, կա ռազմական հանցագործ Ֆերզալիև էլնուր Գազանֆար օղլուն, ով գլխատել էր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին։
Նշենք, սակայն, որ պարզ չէ, թե ռազմական հանցագործը քրեական գործի
հատկապես որ դրվագով է համարվում տուժող անձ, կամ արդյո՞ք մյուս զինվորականների նման ենթարկվել է խոշտանգումների՝ թե ոչ:
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի դարձավ այդ գործով ընդհանուր 10 անձանց մասին, որոնցից 9-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է (1, 2, 3)։