Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ

Իսկ դուք չե՞ք ցանկանում երջանիկ լինել. հոգեբան Հրաչյա Ամիրյան

Վերջին շրջանում հաճախ է խոսվում  մարդու անսհմանափակ հնարավորությունների, երջանկության հասնելու, մտքի ուժի ու նպատակների իրականացման մասին: Այս և, մանսավորապես, իրական երջանկության մասին հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ զրուցեց Operativ.am-ի թղթակիցը:  


-Պարո'ն Ամիրյան, Ձեր գրքերում և հարցազրույցներում Դուք հաճախ եք խոսում մարդկային անսահմանափակ հնարավորությունների մասին: Իսկապե՞ս սեփական երջանկության հարցում ամենակարևորը մարդու դերն է:


-Եթե խոսում ենք ընդհանուր առմամբ, ապա մարդուց, իհարկե, շատ բան է կախված, ավելի շատ, քան կարող է թվալ: Մեզանից յուրաքանչյուրի պոտենցիալ հնարավորությունները, ներքին ռեսուրսները թեև անսահման չեն, բայց իրականում շատ մեծ են: Սա հանրահայտ փաստ է: Հանրահայտ է նաև այն, որ մենք մեր հնարավորությունների չնչին մասն ենք օգտագործում: Եվ եթե սովորենք օգտագործել այդ ռեսուրսները, ապա ֆենոմենալ արդյունքների կարող ենք հասնել: Ի՞նչն է դրան խանգարում: Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ ճիշտ չեն գնահատում իրենց հնարավորությունները: Այսպես, շատ հաճախ նրանք ձգտում են փոխել այն, ինչն իրականում փոխել չեն կարող (փրկել աշխարհը, փոխել շրջապատող մարդկանց): Մյուս կողմից էլ նրանք հաշտվում են նրա հետ, ինչը փոխել հնարավոր է: Շատերին խանգարում է անվստահությունը, սեփական ուժերին և հնարավորություններին չհավատալը: Եթե այդ անվստահությունը տարիների ընթացքում է ձևավորվել և կայունացել, ապա դա մի րոպեում կամ ժամում չի փոխվի: Ինչ վերաբերվում է երջանկությանը, ապա դա հենց այն հարցերից մեկն է, որում առավելապես հենց մարդուց, նրա վերաբերմունքից է կախված, նա երջանիկ կլինի՞ արդյոք, թե՞ ոչ:

 

- Ի՞նչն է խանգարում մարդկանց երջանկության հասնել:


-Ամենից առաջ' երջանկության վերաբերյալ հստակ պատկերացում չունենալը: Եթե երջանիկ լինելը մարդու նպատակն է, ապա գործ ենք ունենում հետևյալ հոգեբանական օրենքի հետ, որը գործում է ոչ միայն երջանկության, այլև ցանկացած նպատակի ձգտելու դեպքում: Օրենքն այս է` եթե դուք հստակ, տեսանելի, շոշափելի, լսելի, զգալի լինելու աստիճանի հստակությամբ չեք տեսնում-պատկերացնում այն, ինչ ցանկանում եք, ապա չեք ստանա ձեր ուզածը: Կամ, որ ավելի վատ է, կստանաք այն, ինչը չէիք ցանկանա ստանալ: Խնդիրն այն է, որ մարդկանց մեծամասնությունը հստակ պատկերացում չունի, թե իրականում ինքն ինչ է ցանկանում, ինչի է ձգտում հասնել: Հստակ նպատակներ չունենալով` մարդիկ առավել հաճախ ընդօրինակում են ուրիշներին: Բայց այդ ընդօրինակված, ուրիշներից փոխառնված նպատակները հաճախ միանգամայն խաբուսիկ են լինում, ստերեոտիպ բնույթ են կրում և իրականում հաջողության ու երջանկության բնավ չեն հասցնում: Արդյունքում լինում է հիասթափությունը, դառնությունը, իզուր և անիմաստ ապրված կյանքի զգացումը:

 

-Ի՞նչ կարծրատիպերի մասին է խոսքը: Որևէ օրինակով կպարզաբանե՞ք:


-Խնդրեմ: Երջանկության վերաբերյալ տարածված ստերեոտիպեր շատ կան: Զանգվածային լրատվամիջոցներով մեզ շարունակաբար ներշնչվում է, որ երջանկությունը սպառման մեջ է, այս կամ այն ապրանքները, առարակները ունենալու (շքեղ բանակարան, ավտոմեքենա, առանձնատուն, ճոխ հանգիստ և այլն և այլն): Այդ ամենի համարժեքն, ինչ խոսք, դրամն է: Ահա և ստացվում է, որ երջանիկ լինելու համար շատ փող է հարկավոր: Մեզ անընդհատ ներշնչվում է այն մոտեցումը, որ երջանկությունն արտաքին բաների մեջ է, արտաքին հանգամանքների մեջ է: Մինչդեռ դա արմատապես սխալ մոտեցում է: Իսկ արևելյան իմաստությունը հակառակ պնդումն է բերում: Վարպետին հարցրին. «Որքանո՞վ է ճիշտ այն ասույթը, որ երջանկությունը դրամի մեջ չէ»: Վերջինս պատասխանեց, որ այդ ասույթը լիովին ճշմարիտ է և դա հեշտ է ապացուցել: Քանզի դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, կերակուր, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառաներ, բայց ոչ բարեկամներ, կանանց, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, զվարճություններ, բայց ոչ ուրախություն, կրթություն, բայց ոչ խելք: Եվ այն, ինչ թվարկվեց, չի սպառում ցուցակը:

 

-Յուրաքանչյուր մարդ երջանկությունը յուրովի է պատկերացնում: Այսինքն` դա շատ սուբյեկտիվ բան է: Եթե, ինչպես Դուք եք ասում, երջանիկ լինելու համար հարկավոր է առավելագույն հստակությամբ պատկերացնել, թե դա ինչ է, ապա կա՞ արդյոք երջանկության հստակ պատկերացում: Ի՞նչ է երջանկությունը ժամանակակից հոգեբանության տեսանկյունից:


- Բանն էլ հենց դա է, այդ սուբյեկտիվությունը: Երջանկության ամենատարբեր բնորոշումներ կան: Բացեք աֆորիզմների ցանկացած գիրք, կարդացեք արվեստագետների, մտածողների փիլիսոփաների ասույթները և երջանկության հարյուրավոր բնորոշումներ կգտնեք: Կատարյալ խառնաշփոթ է: Դե արի ու գլուխ հանիր այդ ամբողջ խառնափնթորությունից: Բայց եթե սուբյեկտիվ այդ  բոլոր բնորոշումները դնենք մի կողմ և խոսենք ժամանակակից հոգեբանության տեսանկյունից, ապա շատ հստակություն կմտնի այս հարցում: Ես կնշեմ միայն ամենակարևոր կետերը: Նախ և առաջ, երջանկությունը կարճատև, թեկուզ նույնիսկ շատ բուռն ուրախությունը չէ, որն առաջանում է ուրախալի ինչ-որ իրադարձությունների արդյունքում: Մարդն ինչ-որ հաջողության է հասել, նրա կյանքում ինչ-որ լավ իրադարձություն է կատարվել, ահա և նա ուրախանում է, ցնծության մեջ է: Այդ ամենն անցողիկ է, բավական կարճ է տևում: Երջանկությունն ավելի կայուն և տևական զգացում է, որը կապված է մարդու ամբողջ կյանքից բավարարված լինելու հետ: Եթե մարդն իր կյանքից ընդհանուր առմամբ բավարարված չէ, ապա այդ կարճատև ուրախությունները շուտով կանցնեն և անբավարավածության զգացումը կվերադառնա: Այլ կերպ ասած, երջանկությունը կախված է մարդու կյանքի բոլոր կողմերից, այն կապված է մարդու ինքնաիրացման հետ: Հետևաբար, երջանիկ լինելու համար մարդը պետք է իրացնի իր պոտենցիալ կարողությունները կյանքի բոլոր կողմերում, բոլոր հարցերում: Միայն այդ դեպքում երջանկության զգացումը կլինի կայուն և հարատև: Այս առումով մարդը լիովին երջանիկ կլինի միայն այն դեպքում, եթե իրեն լիովին ռեալիզացնի իր կյանքի բոլոր կարևոր ասպեկտներով: Իրական կյանքում դրան հասնելը դժվար է, այդ պատճառով էլ երջանկության զգացումը երբեմն լինում է ուժեղ, երբեմն միջին ուժգնության, իսկ երբեմն էլ բացակայում է: Կցանկանայի ևս մեկ մոլորություն նշել: Շատերին թվում է, թե երջանկությունը բացառապես միայն դրական ապրումներ են, հաճույքներն են: Իսկ հոգսերը, ջանքեր թափելը, հիասթափությունները կամ բացասական այլ ապրումները անհամատեղելի են երջանկության հետ: Ոմանք նույնիսկ փորձում են այդպիսի ապրելակերպ վարել' խուսափելով ամեն տեսակ տհաճություններց և բացառապես միայն հաճույքների տրվելով: Դրա արդյունքը ողբալի է լինում: Միայն հաճույքները, միայն վայելքները արագորեն հագեցման են հասնում և վրա է հասնում մեծ դատարկությունը, մեծ անիմաստությունը: Ինչպես ռուսական խմբերից մեկի հանրահայտ երգում է ասվում. «Ես տեսել եմ գեներալների, ովքեր ուտում և խմում են մեր մահը: Իսկ նրանց զավակները խելագարվում են, որովհետև այլևս ցանկանալու ոչինչ չունեն»: Ժամանակակից հոգեբանությունը փաստում է, որ երջանկության վիճակը, որպես իր կյանքի բոլոր կողմերով բավարարվածության զգացում, պայմանավորված է ոչ թե արտաքին հանգամանքներով (ինչ ունի մարդը, ինչերի է տիրում և այլն), այլ մարդու վերաբերմունքով աշխարհի նկատմամբ: Ասել է թե երջանկությունը ներքին վիճակ է, և հենց մարդուց է կախված նրա վերաբերմունքը արտաքին աշխարհին ու շրջապատող հանգամանքներին: Վերջերս մի տեղ կարդացի մի հետազոտության մասին, որով փորձել էին պարզել, թե որ երկրներում են մարդիկ իրենց ավելի երջանիկ զգում: Շատ ուշագրավ էր այն փաստը, որ երջանկության զգացումը կապ չուներ այդ երկրների սոցիալ-տնտեսական վիճակի, աղքատության աստիճանի հետ: Եթե չեմ սխալվում, Հայաստանը այն երկրներից էր, որտեղ մարդիկ առավել շատ են իրենց երջանիկ զգում: Սա ինձ համար ոչ անսպասելի է, ոչ էլ զարմանալի: Ուղղակի ևս մեկ վկայություն է այն բանի, որ երջանկությունը մարդու ներքին վիճակ է, նրա վերաբերմունքից է կախված, այլ ոչ թե բուն արտաքին պայմաններից ու հանգամանքներից: Այնպես որ, թող ոչ ոք ինքնախաբեությամբ չզբաղվի և իր երջանիկ չլինելն արտաքին պայմաններով «չարդարացնի»:

 

-Երջանկությունը կապում են նպատակների իրականացման հետ: Երջանկությունն ուղիղ համեմատական է նպատակների իրականացմանը: Բայց նպատակները կարող են շատ տարբեր և խաբուսիկ լինել: Ինչպե՞ս կարելի է պարզել, թե որոնք են ճիշտ նպատակները, որոնց հասնելիս մարդն իրապես երջանիկ կլինի:


-Մարդիկ երկու տեսակի նպատակներ են ունենում: Առաջին խումբն այն նպատակներն են, որոնք իսկապես այդ մարդունն են, նրա սրտից ու հոգուց են բխում: Եվ կան նպատակներ, որոնք մեզ ներշնչում են դրսից: Պարտադիր չէ, որ դրանք վատ նպատակներ լինեն: Մեր հարազատները, ընկերները, մասնագետները հաճախ են այդպիսի նպատակներ ներշնչում մեզ: Բայց մարդուն ուրախացնել, իսկապես երջանկացնել կարող են միայն մեր էությունից, մեր սրտից բխող նպատակները: Հարկավոր է այդ երկուսը տարբերել իրարից, այլապես մենք կարող ենք շատ ջանքեր թափել և հասնել մեր նպատակին, բայց պարզվի, որ դա ամենևին էլ այն չէր և մենք երջանիկ չենք զգա մեզ: Մի շատ հասարակ, բայց չափազանց արդյունավետ հոգեբանական հնար կա, որը թույլ է տալիս հստակորեն զանազանել մեր իրական նպատակները նրանցից, որոնք մերը չեն, դրսից են մեզ ներշնչվել: Սա ունիվերսալ հնար է և կարելի է կիրառել ցանկացած իրավիճակում, երբ մենք ընտրության առջև ենք կանգնում, երբ մտածում ենք' արժե՞ անել այսինչ բանը, թե՞ չարժե: Հնարը կոչվում է երևակայության զտիչ: Հարկավոր է աչքերը փակել և պատկերացնել, որ դուք արդեն արել եք դա: Մոտ 15 վայրկյան մնալ այդ վիճակում և հետևել, թե այդ ընթացքում ինչ զգացումներ էին առաջանում ձեզ մոտ: Եթե հանգստություն կամ դրական, հաճելի, զգացումներ էին առաջանում, ապա դա իսկապես ձերն է, ձեր սրտից ու հոգուց է բխում և անվարան հարկավոր է իրականացնել այդ ցանկությունը: Իսկ եթե աչքերը փակած վիճակում անհանգստություն, տագնապ կամ այլ բացասական, տհաճ զգացումներ էին առաջանում, կնշանակի դա ձեր չէ, չարժե դա իրականացնել և հետագայում զղջալ այդքան ջանքերի ու ծախսած ժամանակի համար:

 

-Դուք ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք, պրն. Ամիրյան:


- Այո, ես ինձ շատ երջանիկ եմ համարում: Ավելի ճիշտ' ես դա զգում եմ, որովհետև երջանկությունը ոչ թե միտք է, այլ զգացում է, բավարարվածության, ուրախության զգացում: Ի դեպ, արհեստական ձևով այդ զգացումն առաջացնել հնարավոր չէ: Այն կամ լինում է, կամ չի լինում: Իսկ շատ երջանիկ եմ, որովհետև դրա համար հիմքեր շատ ունեմ: Ես հիանալի ընտանիք ունեմ, հրաշալի ընկերներ, սիրած գործ, հիանալի առողջություն, միանգամայն աշխատունակ եմ, բազում ստեղծագործական պլաններ ունեմ, սիրում եմ բնությունը, կյանքը… և թվարկվածը չի սպառում ցուցակը: 

 

Զրուցեց Գայանե Շահինյանը 

ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռ... Էլեկտրոնային դեղատոմսեր էլ չկան․ դեղատներում ... Թմրանյութի հայտնաբերման դեպքեր՝ Արմավիրի մարզ... Պրեմիերա․ «Երազանք»՝ «Արցախի ձայներ» Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Անահիտ Ավանեսյանը հետևել է Գյումրու ծննդատան ... Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ... Կարեն Սարուխանյանը հրապարակել է իր նարկոթեստի... 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում ա... Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշ... Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապ... Անահիտ Մանասյանն ընդունել է Նիդերլանդների դես... Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆի... Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների ա... Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորա... Կարեն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր. զինվորակա... Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներ... «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված հան... Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության... Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան ... Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագե... Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա ... Քրեակատարողական ծառայությունում ընդունել են Ե... Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝... Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան ... Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ա... Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն ... Երևանի շինհրապարակներից մեկում բետոնախառնիչը ... «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հ... 18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Փոխվարչապետը և «Վիզա»-ի նախագահը քննարկել են ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ
Ամենաընթերցվածը
website by Sargssyan