Վենեսուելայում խմելու ջրի սուր դեֆիցիտ է առաջացել
Վենեսուելայի բնակիչները բախվել են խմելու ջրի սղության։ Ջուր չկա ո՛չ աղքատ ետնախորշերում, ո՛չ էլ հարուստ թաղամասերում։ Ջրի դեֆցիտին բախվել են հանրության բոլոր շերտերը։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Կարակասի սուպերմարկետներում 5 լիտրանոց ջրի տարան արժի 2 դոլար։ Երկրում նվազագույն ամսական աշխատավարձը կազմում է մոտ 6 դոլար։
Խմելու համար անպիտան ջրի համար վիթխարի հերթեր են գոյանում։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում ստեղծված իրավիճակը կապում է տևական երաշտի հետ, ինչպես նաև մեղադրում ընդդիմության ներկայացուցիչներին ջրի մատակարարման սաբոտաժի մեջ։
Իր հերթին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն մեղադրում է իշխանություններին այն բանի համար, որ երկրում ջրամատակարարող համակարգի վերանորոգման աշխատանքներ վաղուց չեն իրականացվել։