Ֆրանսիայի ոստիկանության ապրիլմեկյան կատակը
Ֆրանսիայի ոստիկանությունը որոշել է ապրիլմեկյան կատակ անել և հայտարարել է, որ ծառայության են ընդունում ճագարների:
Հայտարարության մեջ նշվել է, որ ճագարներին պետք է օգտագործեն թմրամիջոցներ հայտնաբերելու համար, քանի որ կենդանիները լավ հոտառություն ունեն:
«Ճագարների հոտառությունը 30 անգամ ուժեղ է, քան շներինը»,- հայտարարել է ոստիկանությունը:
Հայտարարությանը նաև կցված է եղել տեսանյութ, որում ոստիկանի համազգեստով մի կին ձեռքում պահել է ոստիկանի համազգեստով ճագարի: