Պուտինը հետմահու պարգևատրել է Վլադիմիր Բեղիյանին
Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղիյանը հետմահու
պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: 2018 թվականի
սեպտեմբերին Բեղիյանը մասնակցել էր ինքնաթիռներից մեկի ուղևորների
փրկարարական աշխատանքներին:
2018 թվականի սեպտեմբերի մեկին Utair ավիաընկերության ինքնաթիռը, որը
իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել:
Բեղիյանը առաջիններից մեկն էր հասել օգնության, սակայն աշխատանքների
ժամանակ նա սրտի նոպա էր ունեցել և մահացել: Բեղիյանը աշխատում էր Սոչիի
օդանավակայանում 1985 թվականից: