Մոսկվայում կալանավորել են տաքսու 18 վարորդների, որոնք հետախուզման մեջ են եղել
Մոսկովյան իշխանությունները կալանավորել են տաքսու 18 վարորդների, որոնք հետախուզման մեջ են եղել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ՆԳՆ-ում հայտնել են, որ օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների
համալիրը Մոսկվայում անցկացվել է մարտի 20-29-ը։ Դրա նպատակը ուղեւորների
փոխադրման ժամանակ, օրենսդրության պահանջներին համապատասխան, անվտանգության
ապահովումն է, միգրացիոն խախտումների հայտնաբերումն ու կանխումը։
Նշվում է, որ Մոսկվայի տարածքում ստուգվել է 11 393 տաքսու վարորդ,
որոնցից հաշվառված է 3698-ը։ Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմվել է
վարորդների հանդեպ 54 758 արձանագրություն, որոնցից 898-ը միգրացիոն
օրենսդրության խախտման ահամար վարչական պատասխանատվության կենթարկվեն։
«Օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման շրջանակներում
կալանավորվել է տաքսու 18 վարորդ, որոնք հետախուզման մեջ են գտնվում։
Հայտնաբերվել է 31 եւ բացահայտվել 43 հանցագործություն, որոնք իրականացվել
են տաքսու վարորդների կողմից»,- հայտարարել են հաստատությունում։