Իրանի նորընտիր նախագահը փոխում է ԱՄՆ-ի հանդեպ քաղաքականությունը
Իրանի նորընտիր նախագահ Ռուհանին հրապարակել է կառավարության անդամների նոր ցուցակը: Գրեթե բոլոր նախարարի թեկնածուները փորձառու քաղաքական գործիչներ են,շատերն աշխատել են նաև նախագահներ Ռաֆսանջանիի եւ Խաթամիի օրոք: Չնայած սրան, նոր նախագահը բազմիցս ելույթ է ունեցել արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու մասին: Մասնավորապես, նա հստակ կոչ է արել, նոր բանակցություններ սկսել միջուկային խնդրի շուրջ, սա «վեցնյակի» հատկապես ԱՄՆ-ին ուղղված դրական քայլ է: Իրանում հասկանում են, որ ԱՄՆ-ի հանդեպ քաղաքականության փոփոխությունը կատարվում է անհրաժեշտաբար, քանի որ մինչ այս նախագահների վարած քաղաքականությունը դատապարտվել է անհաջողությամբ: Իրանում գլխավոր ղեկավար է համարվում հոգևոր առաջնորդը, հետևաբար պաշտոնական Թեհրանի որոշումները պետք է հաստատի նաև հոգևոր առաջնորդ Համենին: Ենթադրվում է, որ նա կպաշտպանի Ռուհանիի առաջարկը: