Իրանում հեղեղների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Իրանում շարունակվում են ջրհեղեղները: Դրանք հասել են արևմտյան նահանգներին՝ ստիպելով իշխանություններին տարհանել հազարավոր մարդկանց: Իրանական մի քանի քաղաքներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Հորդառատ անձրևներն Իրանում սկսվել են մարտի 19-ից: Հեղեղների պատճառով ավելի քան 40 մարդ է մահացել, ավերվել է շուրջ 25 հազար տուն: