Ընդդիմությունը առաջ է անցնում նաև Ստամբուլում. Թուրքիայի ԿԸՀ
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքած քվեների քանակով առաջ է անցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմից:
ԿԸՀ ղեկավար Սադի Գյուվենի խոսքով՝ ընդդիմադիր թեկնածուն ստացել է ավելի քան 4 միլիոն 159 հազար, իսկ Յըլդըրըմը` շուրջ 4 միլիոն 131 հազար քվե:
Քվեների հաշվարկը Ստամբուլում դեռ չի ավարտվել:
Թուրքիայում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալներով՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հաղթել է ևս առնվազն երկու կարևոր քաղաքաներում՝ մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում: