60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր. ԱԺ աշխատակազմի ղեկավար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը գրառում է կատարել իր Facebook-ի էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է:
«Հարգելի ընկերներ, կցանկանայի ուրախությամբ հայտնել, որ ՀՀ Ազգային Ժողովի մաքրուհիների աշխատանքի հետ կապված խնդիրը հարթված է։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում 60 մաքրուհիներից 49-ը կնքել են պայմանագիր և իրականացնում են մաքրման աշխատանքներ Ազգային Ժողովում, «Քլիրենս» ՍՊ ընկերության կողմից գործուղված։
Նշեմ նաև, որ պայմանագիր կնքելուց հրաժարված մաքրուհիների աշխատավարձի ֆոնդը բաշխվելու է մնացած աշխատակիցների միջև, որի արդյունքում աշխատակիցների աշխատավարձը, ծանրաբեռվածությունից կախված, բարձրացվել է ևս 12-40 հազար դրամով»։