Թուրքիայում համայնքապետի թեկնածուն ձիով է գնացել ընտրատեղամաս (լուսանկար)
Մարտի 31-ի վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին Քոնիայի շրջանի համայքապետերի թեկնածուներից մեկը ձիով է գնացել ընտրատեղամաս։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դուրունայ համայնքապետի թեկնածու առաջադրված Իբրահիմ Օմյուր Բելգինը ընտրատեղամաս է գնացել ձիով։ Նա Քոնիայում հայտնի է «հեծյալ համայնքապետ» մականունով։
Բելգինը քվեարկելուց հետո ասել է, որ 4 ամիս նախընտրական քարոզարշավի շրջանում ձիով շրջել է տնետուն, փողոցից փողոց և զրուցել քաղաքացիների հետ։
Բելգինի համոզմամբ՝ այդ ձին ընտրություններում իրեն հաջողություն է բերելու, իսկ ընտրվելուց հետո պարգևատրելու է ձիուն։