ԱՄՆ-ում անմեղ են ճանաչվել 42 տարի բանտում անցկացրած երկու տղամարդիկ
ԱՄՆ-ում չեղարկվել են երկու տղամարդկանց մեղադրական դատավճիռները, որոնք անցկացրել են բանտում 42 տարի սպանության համար, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով CBS Evening News-ին:
Նշվում է, որ 1977 թվականին 34-ամյա Քլիֆորդ Ուիլյամսը եւ նրա 18-ամյա
զարմիկ Հուբերթ Մայերսը դատապարտվել էին զմահ ազատազրկման 1976 թվականին
Ֆլորիդա նահանգում սպանություն եւ սպանության փորձ կատարելու համար:
Հետաքննության զեկույցում պարզաբանվում է, որ հանցագործության
պատասխանատվությունը ստանձնել էր մեկ այլ մարդ, որը մահացել էր դեռեւս 1994
թվականին: