Ջո Բայդենը չի հավատում, որ երևէ կարող էր վերաբերվել կնոջը ոչ պատշաճ կերպով
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, պաշտպանելով ինքն իրեն, հայտարարել է, որ չի հավատում, որ երբեւէ կարող էր վերաբերվել կնոջը ոչ պատշաճ կերպով,
հաղորդում է Associated Press-ը:
Բայդենն այդ հայտարարությունն արել էր Նեւադա նահանգի Ասամբլեայի նախկին
անդամ Լյուսի Ֆլորենցի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ 2014
թվականին քաղաքական միջոցառումներից մեկի ժամանակ Բայդենը «հոտոտել էր» նրա
մազերն ու համբուրել գլուխը՝ այդկերպ կնոջ մոտ առաջացնելով
անհարմարություն եւ շփոթմունք:
Բայդենը, որը մտածում է 2020 թվականի նախագահական ընտրությունների
նախընտրական պայքարում մասնակցելու մասին, ի պատասխան Ֆլորենսի
մեղադրանքների, ելույթ է ունեցել նոր հայտարարությամբ:
«Երկար տարիների ընթացքում նախընտրական արշավների ժամանակ եւ
հասարակական կյանքում ես ունեցել եմ անթիվ ձեռքսեղմումներ, արտահայտել եմ
համակրանք եւ աջակցություն: Եւ ես հավատում եմ, որ երբեք ոչ պատշաճ վարք
չեմ դրսեւորել»,-ասել է Բայդենը:
«Եթե ենթադրվում է, որ ես այդպես եմ վարվել, ես դա կլսեմ հարգալից
կերպով: Սակայն երբեք նման մտադրություն չեմ ունեցել»,-հավելել է նա: