Ռուսաստանում կինը շփոթել էր մեքենայի ոտնակներն ու հարվածել սայլակին, որում երկամյա երեխա էր
Կալուգայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով երկամյա երեխա է տուժել, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով «ՄԿ վ Կալուգե»-ին:
«Մակավտո»-ի հերթում գտնվող կինը շփոթել էր ոտնակներն ու սեղմել գազին՝
հարվածելով սայլակին, որում երեխա էր, եւ վնասելով եւս երեք մեքենա:
Փոքրիկը ոտքի կոտրվածքի կասկածանքով տեղափոխվել է շրջանային մանկական հիվանդանոց:
Ըստ «Ռեգիոն Online» կայքի տվյալների՝ տուժողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: