Ծննդաբերություն, տեղամասի հրկիզման փորձ, ընտրախախտումներ․ ինչպես են ընթանում ընտրություններն Ուկրաինայում
Այսօր Ուկրաինայում նախագահ են ընտրում։ Երկրի ազգային ոստիկանությունում 649 հաղորդում է ստացվել ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են քվեաթերթիկները լուսանկարելուն, անօրինական քարոզչությանը և այլն։
Խախտման դեպքերից բացի, ընտրությունների ընթացքում գրանցվել են նաև ուշագրավ դեպքեր։ Կիևի ընտրատեղամասերից մեկում քվեարկելու համար եկած հղի կինը աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել ընտրատեղամասի տարածքում: Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը։
Իսկ ահա Ուկրաինայի Չերնիգովսկի շրջանում ընտրողներից մեկը փորձել է հրկիզել ընտրատեղամասը։ Վառելիքի տարայով տեղամաս եկած տղամարդու գործողությունները կանխել են ընտրահանձնաժողովի անդամներն ու դիտորդները:
Նախագահի պաշտոնին հավակնում է 39 թեկնածու։ Եթե թեկնածուներից ոչ ոք չհավաքի մեծամասնությունը, ապա ապրիլի 21-ին կանցկացվի ընտրական երկրորդ փուլ։