Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններն ընտրատեղամասերից մեկում հնչած կրակոցներով են ուղեկցվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի Բյունմեզ թաղամասի ընտրատեղամասում: Զինված բախման հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է:
Հաղորդվում է, որ ատրճանակից բացված կրակոցից զոհվել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը: Տեղի անվտանգության ուժերի միջամտության արդյունքում հանցագործը ձերբակալվել է:0