Իշխան Գելոյանը ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 7-ի (տեսանյութ)
Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 29-րդ տուրում Յարոսլավլի «Շիննիկը» 1:1 հաշվով է ավարտել «Կրասնոդար-2»-ի դեմ արտագնա հանդիպումը:
«Շիննիկի» կազմում հաշիվը 5-րդ րոպեին բացել է հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը, որն ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել է 7-ի: Գելոյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 67 րոպե:
«Կրասնոդար-2»-ի կազմում փոխարինման են դուրս եկել Հարություն Գրիգորյանը (74-րդ րոպեին) եւ Էդուարդ Սպերցյանը (86-րդ րոպեին):