Թուրքիայում այսօր ՏԻՄ ընտրություններ են
Թուրքիայում այսօր՝ մարտի 31-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում։
Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ Թուրքիայի խոշոր քաղաքներում իշխանական եւ ընդդիմության թեկնածուների վարկանիշները սոցհարցումների արդյունքում գրեթե հավասար են, ուստի ինտրիգը պահպանվելու է մինչեւ արդյունքների վերջնական հայտարարարումը։
Քվեարկելու իրավունք ունեն 57 մլն քաղաքացի։ Ընտրություններին մասնակցում են ընդհանուր 12 քաղաքական ուժեր։
Այսօր Թուրքիայում արգելված է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը, ինչպես նաեւ փակ են բոլոր տիպի զվարճանքի վայրերը։
Լրատվամիջոցներով ժամը 18:00-ից մինչեւ 21:00 կհրապարակվեն միայն պաշտոնական հաղորդագրությունները, որից հետո արդեն լրատվամիջոցները սովորական ռեժիմով կշարունակեն աշխատել։