ԱՄՆ-ում 19-ամյա դեռահասին սպանել են դուռը շփոթելու համար
Ամերիկյան Ջոչջիա նահանգի ոստիկանությունը հայտնել է 19-ամյա դեռահասին, որը շփոթել էր դուռը, սպանած տղամարդուն ձերբակալելու մասին:
Հանցագործությունը տեղի է ունեցել Ատլանտայում տեղական ժամանակով 12.30-ին:
Ոստիկանությունում պատմել են, որ Բենքսն իր ընկերուհու հետ վերջերս տեղափոխվել էր նոր շենքում բնակվելու եւ ծանոթ չէր տարածքին:
Բենքսը թակել է դուռը՝ կարծելով, որ դա իր բնակարանն է:
Սակայն ընկերուհու փոխարեն դուռը բացել է 32-ամյա Դերիլ Բայնսը:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, նախքան կրակելը երկու տղամարդիկ կարճ խոսել են միմյանց հետ:
Սպանության ականատեսը Բենքսի ընկերուհին էր, որը մոտակայքում էր, ըստ ամենայնի, իրենց բնակարանում: Նա պատմել է, որ լսել է տղամարդկանց զրույցը: Բենքսը ներողություն է խնդրել Բայնսից՝ ասելով, որ շփոթել է դուռը, որին ագրեսիվ բնակիչը պատասխանել է. «Ոչ, դու չես շփոթել դուռը», ավելացրել է ռասիստական բնույթի վիրավորանք, այնուհետեւ կինը լսել է կրակոցը:
Սկզբում ոստիկանությունն հետաքննում էր սպանությունը ինքնապաշտպանության տեսանկյունից, սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ զոհը սպանվել էր, երբ պատրաստվում էր հեռանալ: