Թուրքիայում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Թուրք ընտրողները սկսել են քվեարկել ավագանու ընտրություններին, որոնք համարվում են երկրի նախագահ Թայիփ Էրդողանի ժողովրդականության բարոմետրը կտրուկ տնտեսական անկման ֆոնին, երբ երկիրը տատանվում է Եվրոպայի եւ Ասիայի միջև:
Ավելի քան 57 մլն ընտրողներ կքվեարկեն ամբողջ երկրի 200 000 ընտրատեղամասերում 30 խոշոր քաղաքների, 51 նահանգային քաղաքների քաղաքապետեր եւ 922 շրջանների ղեկավարներ ընտրելու համար:
Թուրքերը կընտրեն նաեւ տեղական ասամբլեաների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գյուղական ադմինիստրացիայի տասնյակ հազարավոր ղեկավարներ: