Վաշինգտոնի մետրոյում ԿՀՎ-ում ծառայության ռուսերեն գովազդ են տեղադրել, որի տեքստում սխալ կա
Reuters-ի լրագրող Դեւիդ Բրունսթրոմն իր Թվիթերում լուսանկար է տեղադրել ԿՀՎ գովազդային բաների լուսանկարով, որը կախված է Վաշինգտոնի Ֆոգի Բոթոմ թաղամասի
մետրոյում, տեղեկացնում է Esquire-ը։
Բաների վրա ռուսերեն եւ անգլերեն գրված է. «Ваше владение иностранными языками are vitally important to our national securuty»։
Իմաստով սա մեկ նախադասություն է, բայց անգլերենը ռուսերենի հետ չի
սոսնձվում։ Եթե բառացի թարգմանենք տեքստը, կստացվի՝ «Ձեր օտար լեզուների
իմացությունը կենսականորեն կարեւոր են մեր ազգային անվտանգության համար»։
Գովազդի տեքստում եզակիի եւ հոգնակիի անհամաձայնության սխալ կա։
Լրագրողի գրառման մեկնաբանություններում ինտերնետ-օգտատերերն արդեն
ուշադրություն դարձրել են վրիպակին։
«Владение»-ն եզակի հոլով է, հանճարնե՛ր...»,- գրել է օգտատերերից մեկը։