Փարիզում կնշեն Էյֆելյան աշտարակի 130 ամյակը
Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանություններն այս հանգստյան օրերին Փարիզի ամենագլխավոր տեսարժան վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի 130-ամյա հոբելյանի
կապակցությամբ կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ հայտնում է RTL
ռադիոկայանը։
Այսպես, աշտարակի մի քանի հարկերում, ինչպես նաեւ՝ այգում, որի մոտ այն
գտնվում է, կկազմակերպվի թատրոնի տարրերով խաղ, որի մասնակիցները պետք է
գուշակեն աշտարակի հետ կապված հանելուկներ։ Ինչպես նաեւ աշտարակի մոտ
կբացվի Էյֆելյան աշտարակի կառուցման հետ առնչություն ունեցող մարդկանց
լուսանկարների ցուցահանդես։ Որոշ տոնական միջոցառումներ տեղի կունենան
2019թ․ աշնանը։