Նաչալովայի նախկին ամուսինը կպատասխանի երգչուհու թունավորման վերաբերյալ լուրերին
Վաղաժամ կյանքից հեռացած երգչուհի Յուլիա Նաչալովայի առաջին ամուսինը՝ Դմիտրի Լանսկոյը, ռուսական «Առաջին ալիքի» եթերում կպատասխանի երգչուհու թունավորման վերաբերյալ խոսակցություններին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Լանսկոյը որոշել է խախտել լռությունը, քանի որ չի հանդուրժում իր հասցեին հնչող բազմաթիվ քննադատությունները:
Հաղորդվում է, որ Լանսկոյը կպատասխանի բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են Նաչալովայի առողջությանը, նա կխոսի նաև՝ արդյո՞ք իրեն մեղավոր է համարում կատարվածի մեջ: