ՌԴ-ում երեխաները հրաշքով են կարողացել խույս տալ բեռնատարի հարվածից
ՌԴ Տուլայի շրջանում դպրոցականների խուբը մեծ բարեբախտության շնորհիվ է կարողացել փրկվել բեռնատարի անիվների տակ հայտնվելուց:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կառավարումը կորցրած բեռնատարը մեծ արագությամբ մոտենում այդ պահին հետիոտնային անցումով քայլող երեխաներին: Բարեբախտաբար, դպրոցականները կարողանում են ժամանակին արձագանքել ու խույս տալ մեքենայի հարվածից:
Մեքենան միայն 13-ամյա մի տղայի է դիպչում, ինչից հետո երեխան ընկնում է: Դրանից հետո բեռնատարը հարվածում է ևս երկու մարդատար մեքենայի ու կանգ առնում:
Հաղորդվում է, որ տուժած երեխային տեղում բուժօգնություն է ցուցաբերվել: Այլ տուժածներ չկան:
Տեսանյութը` այստեղ: