Թրամփը կոչ է արել WP-ին և NYT-ին զրկել Պուլիցերյան մրցանակից
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կոչ է արդել The Washington Post-ին ու The New York Times պարբերականներին զրկել Պուլիցերյան մրցանակից` Ռուսաստանի հետ Թրամփի գործակցությանը վերաբերող հրապարակումների համար: Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ անվանելով այդ պարգևները «կեղծ»:
«Ինչ զվարճալի է, որ The New York Times-ը և The Washington Post-ը Պուլիցերյան մրցանակ են ստացել Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության մասին նյութերի համար (100 տոկոս մտացածին ու կեղծ): Իսկ համաձայնություն չի էլ եղել»,- գրել է Թրամփը:
Նա կոչ է արել զրկել նրանց այդ մրցանակից:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թականին երկու պարբերականները ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին տեղեկություններ էին հրապարակել, ինչի համար արժանացել էին Պուլիցերյան մրցանակի: Պարբերականները կիսել էին 15 հազ. դոլար մրցանակը: