Մագնիտոգորսկում պայթյունից քանդված շենքը կյանքի համար պիտանի են համարել
Մագնիտոգորսկի բնակելի տունը, որտեղ դեկտեմբերի 31-ին փլվել էր մուտքն ու զոհվել էր 39 մարդ, պիտանի է բնակության համար։ Նման եզրահանգման է եկել միջգերատեսչական հանձնաժողովը, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Չելյաբինսկի մարզի կառավարությանը։
«2019 թվականի ապրիլի 1-ից պահպանությունը կհանվի, իսկ բոլոր ցանկացողները կարող են վերադառնալ իրենց բնակարանները»,- ասվում է հաղորդման մեջ։
Տան մուտքերում կոսմետիկ նորոգում է իրականացվում։ Ապրիլին նախատեսվում է սկսել հարակից տարածքի բարեկարգումը։ Վերակառուցման նախագիծը հաստատել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Տեկսլերը։
Մագնիտոգորսկի քաղաքային օկրուգի ղեկավար Սերգեյ Բերդնիկովը հայտարարել է, որ շինմոնտաժային բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ Քաղաքի օրը՝ հունիսի 28-30-ին։
Շենքի բնակիչների համար, ովքեր չեն վերադառնա մինչեւ աշխատանքների ավարտը, երեք ամսով երկարացվել է միջոցների փոխհատուցումը բնակարանի վարձակալման համար։ Վճարումները երկարացրել են նաեւ այն մարդկանց համար, ովքեր պատրաստ չեն վերադառնալ իրենց տները, բայց նոր բնակարան դեռ ձեռք չեն բերել։
Մագնիտոգորսկի բնակելի տան պայթյունը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 31-ին։ Փրկարար գործողությունն ավարտվել է հունվարի 3-ին։ Պաշտոնական վարկածով՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել, քննությունը քանիցս հերքել է ահաբեկչության տարբերակը։