Հասմիկ Պապյանը Օպերայի թատրոնի տնօրեն դառնալու առաջարկ չի ստացել
Ամենայն անկեղծությամբ վստահեցնում եմ, որ իզուր են ձեր ջանքերը ենթադրություններ անելու, որ ես զբաղեցնելու եմ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
«Ինձ նույնիսկ այդպիսի առաջարկ չի արվել: Խնդրում եմ նորանշանակ տնօրենի անունը փնտրեք այլ տեղում»,-նշել է նա:
Հիծեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենի պաշտոնից: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը երեկ՝ մարտի 29-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարել էր, որ Օպերայի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։ Դրանից հետո լրատվամիջոցներում տնօրենի հավանական թեկնածուների անուններ էին հնչում՝ Հասմիկ Պապյան եւ Երեւանի ավագանու անդամ Արմեն Սարգսյան։