Ուկրաինայում այսօր «լռության օր» է
Ուկրաինայում այսօր «լռության օր» է: Մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչություն:
Ուկրաինայում նախընտրական քարոզարշավն ավարտվել է մարտի 29-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ այս տարի նախագահական ընտրություններին մասնակցում է 44 թեկնածու: Այս թիվը ռեկորդային է երկրի համար: Նշենք նաև, որ սա թվով 7-րդ նախագահական ընտրություններն են: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: