Դեմոկրատ քաղաքական գործիչը մեղադրել է ԱՄՆ փոխնախագահ Բայդենին ոտնձգության մեջ
Ամերիկյան Նևադա նահանգի ասամբլեայի նախկին անդամ Լյուսի Ֆլորեսը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ 2014 թվականի ընտրարշավի ժամանակ:
Նա պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին հանրային միջոցառումներից մեկի ժամանակ։
Ֆլորեսը գրել է, որ պատրաստվում էր բեմ դուրս գալ միջոցառման ժամանակ, երբ «երկու ձեռք է զգացել իր ուսերին»։
«Ինչո՞ւ է Միացյալ Նահանգների փոխնախագահը դիպչում ինձ»,- գրել է նա։
Ֆլորեսը հայտարարել է, որ Ջո Բայդենը «հոտ է քաշել իր մազերից» ու շարունակել իր գործողությունները՝ «իրեն պարգևատրելով ծոծրակին դանդաղ համբույրով»։
Նրա խոսքով՝ անգամ եթե նրա վարքագիծը չէր կրում բռնի կամ սեքսուալ բնույթ, այն վիրավորական էր և անհարգալից։
Ֆլորեսն ընդգծել է, որ միջոցառմանը ներկա էր ոչ որպես մասնակից կամ անգամ նրա ընկեր, այլ որպես ամենաորակյալ անձ։
Նա նշել է, որ կատարվածի մանրամասների մասին տեղեկացրել է իր թիմի որոշ անդամների, բայց մտադիր չէ այսուհետ զարգացնել այս թեման։