Հրդեհ՝ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում. Բնակչին դուրս են բերել փրկարարները
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 30-ին, ժամը 02:44-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 45ա շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:03-ին, մարվել՝ 03:19-ին:
Բնակարաններից մեկի բնակիչը՝ Մ.Ղ.-ն (ծնված 1952 թ.), ունեցել է վատ ինքնազգացողություն, փրկարարները վերջինիս դուրս են բերել շենքից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: