ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքում կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Կալիֆոռնիայի նահանգի Բըրբանք քաղաքում ապրիլի 16-ին կնշեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է Asbarez-ը:
Բըրբանք քաղաքի Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ
հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի
տուրք կմատուցեն Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1,5
միլիոն հայերի հիշատակին:
«Մենք կոչ ենք անում բոլոր տարիքի մարդկանց միավորել եւ աջակցել այս
միջոցառումը», - ասել է Բըրբանքի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի բաժնի
քարտուղար Քրիստինա Մկրտչյանը:
Բըրբանք քաղաքի Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նպաստում է
տարածաշրջանում հայ-ամերիկյան համայնքի սոցիալական, տնտեսական, մշակութային
եւ քաղաքական իրավունքների զարգացմանը եւ նպաստում է սփյուռքի
մասնակցության ընդլայնմանը տարբեր բնագավառներում, նաեւ պետական
քաղաքականության մակարդակով: