Դավիթ Տոնոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին իրազեկել է Սիրիայում հումանիտար առաքելության մանրամասների մասին
ԱՄՆ այցի ընթացքում այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Բեյլի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն
ու խաղաղապահությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադրությանը վերաբերող
հարցեր:
Անդրադառնալով միջազգային խաղարար առաքելություններին հայ խաղաղապահների
մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահության
ուղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում
իրականացվող աջակցությունը ու դրա շարունակական բնույթը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության որոշ մանրամասների մասին: