42-ամյա Ալին 4 տարի հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից. Նրան գտել են «Զվարթնոց»-ում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծայտի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 08.30-ին,Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերման ենթարկվել ԻԻՀ 42-ամյա քաղաքացի Ալի Ղ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2015թ. նոյեմբերի 17-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ալի Ղ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: