Մոտ 100 հազար դոլարի նվերներ՝ Օպերային թատրոնին. Օրբելյանի ընկերն արդեն երրորդ անգամ բալետի հագուստներ է ուղարկում
Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային
ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից
թատրոնին թանկարժեք բալետային հանդերձանքի եւ անհրաժեշտ պարագաներ հանձնման
արարողությունը: Օպերային թատրոնն արդեն երրորդ անգամն է նվերներ ստանում
ընկերությունից, որի սեփականատերը Կոնստանտին Օրբելյանի ընկերն է՝ Ռաուլ
Դյուվալը:
«Ընկերս Չինասատանում հագուստի սեփական արտադրամաս ունի: Մի անգամ, մոտ
30 տարի առաջ, ես իրեն ընդամենը 1000 դոլոր էի տվել, որպեսզի կարողանար
Չինաստան մեկնել եւ իր նախաձեռնությունը սկսել: Մենք մտերիմ էինք, նա
գումար չուներ եւ ես որոշել էի օգնել իրեն: Վերջերս, երբ նա իմացավ, որ ես
Հայաստանում եմ եւ այստեղ կա բալետ, ասաց, որ այն, ինչ հարկավոր է մեր
բալետմայստերներին՝ Չինաստանից անվճար կուղարկի: Արդեն երրորդ անգամ է մեզ
ուղարկում բոլոր անհրաժեշտ պարագաները»,-ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ եթե
այդ ամենն իրենք գնեին, ապա մոտ 100 հազար դոլար էր հարկավոր: