Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ВАЗ 21099-ը մխրճվել է բեռնատարի մեջ, կան տուժածներ
Մարտի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը
23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Երևանի
բնակիչ, 31-ամյա Արսեն Սիմոնյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ՏA 756
համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վրաստանի Հանարպետութան քաղաքացի,
57-ամյա Մեհրաբ Մարգիևի վարած DAF մակնիշի B 871 HM 64 համարանիշի բեռնատար
ավտոմեքենայի կցորդիչին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,վթարի հետևանքով ВАЗ 21099-ի վարորդ Ա. Սիմոնյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 36-ամյա Մերի Օհանյանը և 3-ամյա Լյուսի Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորները ընտանիքի անդամներ են:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու
հերթապահը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից
ժամանել է օպերատիվ խումբը: