«Ժառանգությունը» նոր վարչություն կընտրի
Մարտի 30-ին տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Արմեն Մարտիրոսյանը համագումարին չի մասնակցի, քանի որ արտերկրում է։
Այդ մասին ասել է կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյան, տեղեկացնում է a1plus–ը։
Փոխնախագահի փոխանցմամբ՝ համագումարի օրակարգը ներառելու է
կուսակցության երկու տարվա կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցը,
քննարկումներ, ելույթներ, ինչպես նաև վարչության նոր կազմի ընտրություն։