ՀՀ նախագահը Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ արտաքին գործերի
նախարարի խորհրդականներ Ռուբեն Շուգարյանին և Լևոն Խաչատրյանին արտակարգ և
լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին։
Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության
132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին:
Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի՝ արտակարգ և
լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել.
Ռուբեն Ռոբերտի Շուգարյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական
Լևոն Հասրաթի Խաչատրյանին արտաքին գործերի նախարարի խորհրդական»։