Մեծ Բրիտանիան 3-րդ անգամ է մերժել ԵՄ-ի հետ «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երրորդ անգամ չեղարկել է Եվրամիության հետ
«Բրեքզիթ»-ի հարցով համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է RT-ն:
Տեղեկացնում են, որ այս համաձայնագրի դեմ, որ օրենսդիր մարմին է ներկայացրել Թերեզա Մեյի կառավարությունը, քվեարկել է 344 պատգամավոր, կողմ քվեարկողների թիվը 286 է եղել:
Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե
խորհրդարանն իր ներկայացրած այս համաձայնագրին հավանություն տա: