Ստաս Միխայլովի ներկայացուցիչն ընդգծում է, որ համերգը չեղարկված է, իսկ կազմակերպիչը՝ հերքում
Ստաս Միխայլովի երեւանյան համերգի շուրջ տարածված հակասական հայտարարությունները շարունակվում են: Նախորդ շաբաթվա վերջին երգչի թիմը տեղեկություն տարածեց, ըստ որի, Երեւանում ապրիլի 2-ին նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել, քանի որ կազմակերպիչ «К-Концерт» ընկերությունը չի կատարել համաձայնագրի կետերը: Նաեւ նշվել էր, որ տոմսերը կարելի է վերադարձնել այն վաճառակետեր, որտեղ դրանք վաճառվել են, ու հետ ստանալ գումարը:
Միխայլովի թիմից հակառակն են ասում: Երգչի տնօրենը լրագրողներին հայտնել է, որ համերգի չեղարկման մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը ճիշտ է ու որ կազմակերպիչներն այդ մասին նախապես իմացել են:
«Բոլոր լրատվամիջոցներն արդեն գրել են իմ պաշտոնական հայտարարությունը: Նրանք (խմբ. նկատի ունի կազմակերպիչներին) մեզանից ծանուցում են ստացել հայտարարությունից 2 օր առաջ, սա մեկ: Եվ տոմսարկղերն էլ այդ օրվանից դադարել են տոմսերի վաճառքը»,- ասաել է նա:
Միխայլովի երեւանյան համերգի գովազդները սկսել էին մի քանի ամիս առաջ: Այն ներառված էր երգչի՝ Ես եւ Դու» խորագիրը կրող համերգային շրջագայության մեջ: Պետք է տեղի ունենար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արժեին 5-60 հազար դրամ: Կազմակերպիչները նշում էին, որ նա պատրաստվում է 20 երգ կատարել՝ սիրված եւ ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաեւ նոր գործեր: Շրջագայության ընթացքում նա պետք է հանդես գա ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Եվրոպայում՝ Պրահայում, Ցյուրիխում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Լոնդոնում, Միլանում եւ այլն: