Ռուս զբոսաշրջիկների թունավորումները Թուրքիայում շարունակվում են
Գրեթե 50 ռուս զբոսաշրջիկ է թունավորվել Թուրքիայում: Թունավորումները շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Գրեթե ամեն օր տեղի հիվանդանոցներն ընդունում են Ռուսաստանի թունավորված քաղաքացիների: Ինչպես հայտնում են ռուսական տուրիստական ընկերությունները, Անթալիայում թունավորվածների շարքում մեծ է երեխաների թիվը: Այսպիսի դեպքեր գրանցվել են մասնավորապես, "Ориент палас" և "Джакаранда" հյուրանոցներում: Ռուսական տուրիստական ընկերությունները լրջորեն անհանգստացած են, նրանք հետևում են դեպքերի ընթացքին և անում են ամեն ինչ թունավորման պատճառները գտնելու համար: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: