Միշա Գալուստյանը կրկին սպառնալիքներ է ստացել (լուսանկար)
Երգիծաբան Միշա Գալուստյանը Թվիթթերի իր էջում շարունակում է հրապարակել այն սպառնալիքները, որոնք նա ստանում է իր բջջային հեռախոսին: Մի քանի օր առաջ նա հրապարակել էր ևս մեկ հաղորդագրություն, որում անհայտ բաժանորդը սպառնում էր Միշային հրապարակել նրա հեռախոսահամարը ողջ համացանցում: Միշայի ստացած հաջորդ հաղորդագրության մեջ ասված է եղել.
«Միշանյա, հավաքվում ենք բարի նպատակով: Ուրիշ միջոց չգտանք: Մենք հասկանում ենք, որ դուք լուրջ ծանոթներ ունեք, բայց մեզ չեք հասնի: Այնպես որ, ավելի լավ է չվիճենք, տվեք մեզ մի փոքր գումար և մենք վերջ կտանք, իսկ այպես երբեք էլ չենք դադարի անհանգստացնելուց: Համարը փոխելն անօգուտ է, մենք գտնում ենք ցանկացած հեռախոսահամար և միշտ էլ այն տեղադրելու ենք համացանցում: Այնպես որ, առաջարկեք գումար այնքան, որքան չեք ափսոսի: Մենք կասենք, թե ինչպես այն փոխանցեք և բոլորը կլինեն գոհ»: