Ջեֆրի Հարիգյանը առաջադրվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարի պաշտոնում
Ջեֆրի Հարիգյանը առաջադրվել է չորրորդ աստղը ստանալու համար, որպեսզի գլխավորի Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը։
Եթե թեկնածությունը հաստատվի, ծագումով հայ Հարիգյանը կգլխավորի հրամանատարությունը եւ կփոխարինի Թոդ Ուոլթերսին, տեղեկացնում է Air Force Times-ը։
Հարիգյանը 1985-ին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիան, նրա հաշվին F-22, F-15C եւ MQ-1 Predator ինքնաթիռներով ավելի քան 4100 թռիչքաժամ կա։
Անցած տարվա սեպտեմբերից Հարիգյանը զբաղեցնում էր Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ՌՕՈւ փոհրամանատարի պաշտոնը։