Ջրհեղեղ Իրանում. զոհերի թիվը գերազանցել է 40-ը
Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, իսկ 265-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի փրկարար ծառայությանը:
Նշվում է, որ տարերքի հետևանքով տուժել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքը: Այնտեղ 21 մարդ դարձել է ջրհեղեղի զոհ:
Նախնական հաշվարկներով՝ տարերքից հետո ընդհանուր վնասը կազմել է մի քանի հարյուր միլիոն դոլար:
Հաղորդվում է, որ ջրհեղեղը համընկել է Նովրուզի հետ, որն իրանցիների Ամանորն է, դրա համար էլ բազմաթիվ իրանցիներ իրենց մշտական բնակության վայրում չեն եղել: Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ այսօր չի կարողանում վերադառնալ տուն: Որոշ ճանապարհներ և երկաթուղիներ մնում են արգելափակված: Բացի այդ, բազմաթիվ ներքին ավիաթռիչքներ հետաձգվել են:
Իրանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ իրավիճակ: