Կոմիտասի պողոտայի բնակիչների բողոքի ակցիան շարունակվում է
Արդեն երեք օր է, ինչ Կոմիտասի պողոտայի 5ա, 3 և 7 հասցեի բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիան ընդդեմ ապօրինի կառուցապատման: Ներկա պահին դեռ ոչ մի պետական համապատասխան օղակների ներկայացուցիչներ չեն արձագանքել այս հարցին, չնայած այն բանին, որ բնակիչները գրեթե չորս տարի բարձրացնում են այս հարցը:
Երեկ բնակիչների հետ հանդիպման էին եկել «Բարև Երևան» խմբակցությունը անդամները` Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, ԲՀԿ մի քանի ներկայացուցիչներ` բնակիչներին զորակցելու նպատակով: Վերջիններս հետաքրքրվել են, թե ինչպես կարելի է այս հարցին լուծում տալ: Իսկ սեփականատերերի ներկայացուցիչները, կառուցապում իրականացնողները և շինարարները երեկ այդպես էլ չեն եկել շինհրապարակ:
Operativ.am-ի թղթակցին քաղաքապետարանի Թեժ գծից հայտնեցին, որ բողոք հայտնած քաղաքացիները ստացել են իրենց հարցի պատասխանները, եթե ունեն կասկածներ, ապա կարող են անձնագրերով մոտենալ քաղաքապետարանի մեկ պատուհան բաժին և տեղեկանալ, արդյոք իրենց հարցումը հասել է այնտեղ, որտեղ պետք է: