Դաստին Հոֆմանը պայքարում է քաղցկեղի դեմ
Հանրահայտ դերասան Դաստին Հոֆմանը պայքարում է քաղցկեղի դեմ: Վերջերս նա վիրահատություն էր տարել, որի հետևանքով հեռացվել էր չարորակ ուռուցքը: Վիրահատությունը հաջող է անցել, և այժմ նա ապաքինվում է: Ինչպես լրագրողներին հայտնել է դերասանի ներկայացուցիչ Ջոբի Գոտլիբը, նա իրեն հիմա շատ լավ է զգում, ուղղակի պետք է հաճախակի բուժզննում անցնի: Վաղը՝ օգոստոսի 8-ին, սիրված դերասանը տոնում է իր 76-ամյակը: Իր երկար կարիերայի ընթացքում դերասանը հասցրել է ստանալ բազում մրցանակներ, որոնց թվում երկու «Օսկար» է ստացել՝ «Կրամերն ընդդեմ Կրամերի» 1979 և «Անձրևի մարդը» 1988 ֆիլմերի համար:
Կյանքի վերջին տարիներին դերասանը փորձում է նաև ֆիլմեր նկարահանել: Այժմ Հոֆմանը պատրաստվում է նկարահանվել ռեժիսոր Ջոն Ֆավրոյի «Ավագ խոհարար» կոմեդիայում: