«Ռոսիա 24» հեռուստաալիքը կրկին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին
«Ռոսիա 24» հեռուստաալիքը երեկ կրկին անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործին։ Ելիզավետա Խրոմցովայի ռեպորտաժում խոսք է գնում հայտնի գաղտնալսումների մասին, հարցազրույց կա Ռ․Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ։
Ռեպորտաժն ակնհայտորեն ՀՀ իշխանությունների դեմ է, քանզի կառուցված է դատարանների նկատմամբ «հեռախոսային ճնշումների», ԱԱԾ-ի կողմից կալանք պարտադրելու ոգով, իսկ հայկական հեղափոխությունն անվանել են «այսպես կոչված թավշյա»։ Ռեպորտաժը լրագրողն ավարտել է տեղեկատվությամբ, որ Քոչարյանի պաշտպանները թվով 5 դիմում են հղել Եւրոդատարանին՝ խնդրելով արագացնել գործի քննությունը, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է իրենց հայցի քննությունը։