Նոր խորհրդարանն ընդունեց իր առաջին սահմանադրական օրենքը
Հայաստանում իրավական վակուումից խուսափելու համար Ազգային ժողով էր ներկայացվել «Սահմանադրական դատարանի մասին» և «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենք»-ներում փոփոխություններ անելու փաթեթը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բացատրեց, որ սահմանադրական օրենքների ընդունման համար անհրաժեշտ է քվեների ոչ թե կեսը, այլ 3/5 մասը։
ԱԺ քվեարկության արդյունքում այս գումարման խորհրդարանն ընդունեց իր առաջին սահմանադրական օրենքը՝ միաձայն` 117 ձայնով։