Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 28-ին, ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու եւ դրա հետեւանքով մարդկային զոհերի մասին: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:
Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին եւ հարազատներին՝ մաղթելով համբերություն եւ ոգու տոկունություն»,–ասված է հեռագրում: