Խորհրդարանն ընդունեց քննարկված նախագծերը
Խորհրդարանում քվեարկության դրվեցին քննարկված նախագծերը: «ՏՏ ոլորտի պետական աջակցության ոլորտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա հայտնեց, որ Խմբակցության անունից առաջարկ կներկայացնեն փոփոխություններ կատարելու՝ կարևորելով օրենքի դերը և ոլորտի համար, բայց ակնկալում են նաև կառավարությունից և մեծամասնությունից շահագրգիռ քննարկում և կոնսենսուսային լուծում: Նախագիծն ընդունվեց ձայների 112 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց ձայների 112 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց: Կողմ էին քվեարկել 112 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել ՄԵլքումյանը:
«Չնայած հնչեց քննադատությունը՝ սառը հայացքով և կիսատ-պռատ ինֆորմացիայով, նաև փոխնախարարն է այստեղ, մոտեցանք, խոսեցինք, սա չի նշանակում, որ պետք է սահմանափակվենք ծայրահեղ աղքատության թոշակն օրական 200 դրամով ավելացնելով, սակայն մենք 800 դրամը ավելի բարձր ենք գնահատում, քան 600-ը, ուստի կողմ ենք քվեարկելու»,- ասաց նա:
Օրենքի նախագիծն ընդունվեց 11 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով: